5 հազար ռուբլի՝ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ մինչև 3 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 5 հազար ռուբլի՝ ապրիլից մինչև հունիս։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվում է Կրեմլի կայքում:

Հրամանագիրը վերաբերում է մայրական կապիտալ ստացող ընտանիքներին, պայմանով, որ իրավունքն առաջացել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել