Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Իգր Ա.-ի և Արշակ Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Իգր Ա.-ի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի X-ին հրաձգային գումարտակի X-րդ վաշտի հրամանատար, 2012թ օգոստոի 31-ից մինչև սեպտեմբերի14-ը զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, որպես իր ենթակայության տակ գտնվող վաշտի անձնակազմի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերի պատասխանատու, 2012թ սեպտեմբերի 1-ին խախտել է ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները, ժամը 22:00-ի սահմաններում գումարտակի կապի պետ` Արշակ Ս.-ի հետ ինքնակամ թողել է Արևիկ կոչվող մարտական հենակետը, գնացել քաղաք Իջևան, որտեղ ոգելից խմիչք է օգտագործել և միայն հաջորդ օրը`02.09.2012թ ժամը 02:00-ի սահմաններում ինքնակամ ներկայացել Դեղձուտ կոչվող մարտական հենակետ` փաստացի 4 ժամ չկատարելով իր ծառայողական պարտականությունները, որը ՀՀ վրա անակնկալ հարձակումը հայտնաբերելուն և դրան դիմակայելուն վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Գուգարքի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net