«Սրանից հետո ոչ մի զադնի». Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները շարունակվելու են (լուսանկարներ)

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:

 

Նա հայտարարեց, որ փետրվարի 28-ին ժամը 17-ին քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում:

 

Իսկ մինչ փետրվարի 28-ը, ինքը կրկին մեկնելու է մարզեր: Վաղը ԿԸՀ կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց մեկ ժամ անց կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:

 

Փետրվարի 26-ին ՀՀ նախագահի թեկնածուն ժամը 11-ին կլինի Արմավիրում, 11:45՝ Մեծամորում, 12:30՝ Էջմիածինում, 13:30՝ Մասիսում, 14:30՝ Արտաշատում, 15:30՝ Արարատում, 16:30՝ Սուրենավանում, 17:30 Արենիում, 18:15 Եղեգնաձորում, 19:00-ին՝ Վայքում:

 

Փետրվարի 27-ի, ժամը 11-ին՝ Ագարակում, 12-ին՝ Մեղրիում, 14-ին՝ Քաջարանում, 15-ին՝ Ղափանում, 17-ին՝ Գորիսում, 18:30-ին՝ Սիսիանում:

 

Փետրվարի 28-ին ժամը 13-ին՝ Նոր Հաճնում, 14-ին՝ Աբովյանում…

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ հետ են բերելու ժողովրդի իշխանությունը: «Սրանից հետո ոչ մի զադնի»,- նշեց ՀՀ նախագահի թեկնածուն: Հանրահավաքն ավարտվեց: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտանիքի հետ ուղևորվեց Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածներին: Նա հավաքվածներին կոչ արեց, իրեն միանալու դեպքում, Եռաբլուր մեկնել ընտանիքներով, խաղաղ ու լուռ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել