Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Վանաձորում. (Լուսանկարներ)

«Հաղթանակ, հաղթանակ, Հայաստան»: Այս բառերն էին վանկարկում մոտավորապես 2-3 հազար վանաձորցիներ, ովքեր հավաքվել էին մասնակցելու ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքին: Նա այսօր հանդիպում է ունեցել նաև Աշտարակի բնակչության հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը վանաձորցիների ևս հայտնեց, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններին վանաձորցիների քվեարկության արդյունքները վանաձորցիների և իրենց բոլորի հաղթանակն է:

ՀՀ նախագահի թեկնածուն հավաքվածներին ասաց, որ ինքը միշտ ժպտում է, որովհետև այդպիսին է, սակայն կոչ արեց ժպիտի մեջ թուլություն չտեսնել:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Վանաձորի քաղաքապետի այն հայտարարությանը, թե Վանաձորում Սերժ Սարգսյանի պարտությունը ժողովրդի անգիտակից լինելու արդյունքն է եղել: Նա նշեց, որ եթե քաղաքապետն իսկապես նման հայատարարություն է արել ու ներողություն չի խնդրել ժողովրդից, ապա նա Հայաստանի Հանրապետությունում անելիք չունի: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իրենց պայքարը հաղթական ավարտ է ունենալու, բայց այդ ճանապարհին ոչ մի բռնություն չի լինելու:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կհանդիպի նաև Գյումրիի բնակչության հետ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել