3 դատավորի լիազորությունները դադարեցվել են

Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի ապրիլի 5-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի լիազորությունները դադարված են համարվել։ Այս մասին որոշումը Բարձրագույն դատական խորհւորդը ստորագրել է ապրիլի 2-ին։

Նույն հիմքով դադարած են համարվել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի (ապրիլի 6-ից)  և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն  Ափինյանի լիազորությունները (ապրիլի 8-ից)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել