Հայցվոր Գևորգ Ավետիսյանը գրավոր հայտնել էր դատարանին, որ պատասխանող Մհեր Ավետիսյանի հետ հանդիսանում է Երևան քաղաքի Չեխովի փողոցի 48/50, Այվազովսկու փող. թիվ 14, Այգեձորի թիվ 56, Ծերեթելի փող. 73շենքի թիվ 19, Չարենցավան քաղաքի Եսայան փող. թիվ 24 հասցեներում գտնվող անշարժ գույքերի, ինչպես նաև թուրքական արտադրության Չիֆ Քարտալ տեսակի երկու ալրաղաց սարքերի համասեփականատերը: Պատասխանողի դրամական պարտավորությունների հետ կապված արգելանք է դրվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող վերոհիշյալ անշարժ և շարժական գույքերի վրա`խախտելով իր սեփականության իրավունքը:
Դատարանը լսելով երրորդ անձի ներկայացուցչին, ուսումնասիրելով քաղ.գործի նյութերը, պարզել է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղ.դատ. օր-ի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը:
Դատարանն արձանագրել է. «Հայցվոր Գևորգ Ավետիսյանը վերը հիշատակված իրավանորմի պահանջին համապատասխան իր հայցապահանջը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել և նշված հիմքով էլ հայցապահանջը ենթակա է մերժման»:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վերադարձրել է հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Աղբյուրը` Իրավաբան.net