Մոսկվայի քաղաքապետարանը մշակել է սոցիալական աջակցության փաթեթ` կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած բնակիչներին օգնելու համար: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Մասնավորապես, իշխանությունները գործազուրկներին կվճարեն փոխհատուցման վճար: Գործազրկության նպաստների և նոր վճարների ընդհանուր գումարը կկազմի ամսական 19,500 ռուբլի:
Վճարը կփոխանցվի ինքնաբերաբար, առանց հայտարարությունների, բացատրել է Սոբյանինը: