Մենք ունենք մինիմում ծրագիր: Դա է՝ չպարտվել: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն այսօրվանից սկսած չպետք է հանգիստ քնի: Նա չպետք է մնա Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակով:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «..եթե սա չկայացած հանրահավաքն է, բա կայացածն ինչպե՞ս է լինում…»:
Վերջինիս խոսքով՝ այս օրերին Ազատության հրապարակում կամ նրանից դուրս ՀՀ քաղաքացիներին կամ մարդկանց հետաքրքրում է մի հարց, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Փետրվարի 18-ին նախագահ ընտրությունների քվարկությունից հետո ՀՀ-ում հաստատվեց քաղաքական բացարձականապես նոր իրավիճակ, որը բխում է դեռևս նախորդած իրավիճակից:
«2013թ փետրվարի 18-ին տեղի ունցավ աննախադեպ մի բան. Ժողովուրդն ինքնակազմակերպվեց՝ որպես քաղաքական պայքարի երկրորդ և հիմնական բևեռ: Այսօր Հայաստանում քաղաքական պայքարի բևեռները երկուսն են. մի կողմից 2008թ-ի մարտի 1-ին իշխանությունը բռնազավթած իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությոամբ, և մյուս կողմից ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Յուրաքանչյուր բևեռ այսօրվա իրավիճակում ունի և՛ հաղթանակ, և՛ հաջողություն, և՛ անհաջողություն:..
Ժողովուրդն ունեցավ մեկ կարևոր հաջողություն. նա «դե ֆակտո» ընդունեց ՀՀ նոր նախագահ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Սակայն ժողովրդին դեռ չի հաջողվերլ «դե յուրե» արձանագրել այդ հաղթանակը:..»:
Իր խոսքով՝ ժողովուրդը չպետք է պարտվի: Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է պաշտպանել ժողովրդի որոշումը, քանի որ ՀՀ-ում ժողովուրդին է պատկանում իշխանությունը: Հաղթանա՛կ, և ուրիշ ոչինչ:
«Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ քաղաքացիությունը, կեցցե՛ մեկ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ երկրում…» – այս խոսքերով եզրափակեց իր ելույթը ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն էր իր աշխատասենյակում ընդունել Սերժ Սարգսյանին, մեծ ոգևորություն առաջացրեց մարդկանց շրջանում: «Հաղթանակ կամ ոչինչ: Հաղթանակ և ուրիշ ոչինչ»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net