Այս պահին Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև 2013թ-ի նախագահի թեկնածու Անդիաս Ղուկասյանը:
Անդիաս Ղուկասյանի խոսքով՝ 2013թ-ի նախագահական ընտրությունները շինծում են և հիասթափեցնող, ընտրություններն ի զորու չեն լինել ազնիվ և արդար: Այս ընտրությունները հարթակ դարձավ, որպեսզի միանա հանրությունը: Անդիաս Ղուկասյանը հայտարարեց, որ եկել է հրապարակ, որպեսզի շնորհավորի Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ր.Հովհաննիսյանին ուղղված խոսքում հայտնեց՝ Դուք արեցիք այն, որը տարիներ շարունակ չարեց մեր ընդդիմությունը: Սա դեռ հաղթանակ չէ, բայց հաղթանակին ուղղված առաջին քայլն է: Մենք կստիպենք, որպեսզի պետությունն անվավեր ճանաչի ընտրությունները: Հանրությունը ապօրինի իշխանության որոշումները պետք է չճանաչի: Մենք այս բոլոր օրերին, պետք է հասկացնեն իշխող կուսակցությանը, որ դա իրենց վերջն է: Քաղաքացիներից է կախված այս ոգին հանրությանը հաղորդելու ուժը:
Անդիաս Ղուկասյանը հայտարարեց, որ յուրանքանչյուր ժողովուրդ իրավունք ունի իրեն ազատել ապօրինի իշխանությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net