«Ռասկո» ԱՍՊԸ-ն կվճարի ապահովագրական հատուցումը

27.04.2012 թվականին «Ռասկո» ԱՍՊԸ-ն հայացադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ վերջինիս 13.04.2012 թվականի թիվ ԱԳ 820342 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով Դատարան հայտնել է, որ 06.04.2012թ.` ժամը 20.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծ.Իսակով և Արգավանդ գյուղ տանող փողոցների խաչմերուկում ընդհարվել են Գագիկ Օ.-ի վարած Մերսեդես մակնիշի XX հ/հ և Ն.Հովսեփյանի վարած ԳԱԶ 32213 մակնիշի XX հ/հ ավտոմեքենաները։ Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության ՃՈ հետաքննիչ Գ.Կիրակոսյանի կողմից իրականացվել է վարչական վարույթ և 13.04.2012թ. կայացվել է եզրակացություն, որի մեջ արձանագրվել է, որ պատահարի տվյալ հանգամանքներում վարորդ Ն.Հովսեփյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 18 կետի և ՃԵԱԱՄ օր-ի 23 հոդ. 3-րդ կետի պահանջների խախտում։ Եզրակացության եզրափակիչ մասում հետաքննիչը գտել է, որ վարորդ Ն.Հովսեփյանը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության ՀՀ ՎԻՎ օր-ի 1246 հոդ. 1-ին մասով։ ՀՀ Ոստիկանության ՃՈ հետաքննության բաժնի պետի կողմից որոշում է կայացվել վարչական իրավախախտման գործով կազմել վարչական ակտ՝ թիվ ԱԳ 820342, որի հիման վրա Ն.Հովսեփյանին տուգանել են 20.000 ՀՀ դրամ։

Հայցվորը նշել է, որ տվյալ դեպքում «Ռասկո» ԱՍՊԸ-ի նկատմամբ դրվել է ոչ իրավաչափ պարտականություն ապահովագրական հատուցում վճարելու մասին։ Նկատի ունենալով, որ «Ռասկո» ԱՍՊԸ-ում պատասխանատվությունն ապահովագրված ԳԱԶ 32213 մակնիշի XXհ/հ ավտոմեքենայի վարորդի կողմից ՃԵԿ-ի 18 կետի և ՃԵԱԱՄ օր-ի 23 հոդ. 3-րդ կետի պահանջների խախտում թույլ տալը հիմնավորված չէ, հետևաբար պետք է ամբողջությամբ անվավեր ճանաչել Ն.Հովսեփյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 13.04.2012թ. ՃՈ վարչական ակտը՝ թիվ ԱԳ 820342 որոշումը։

Դատարանը վճռեց «Ռասկո» ԱՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 13.04.2012 թվականի թիվ ԱԳ 820342 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել