Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագանում է։ Այս մասին հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։
Նա նշել է, որ ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 300,000-ից ավելի մարդ վարակված է կորոնավիրուսով, վիրուսի դեպքեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում և պանդեմիայի տարածումն արագանում է:
ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ վարակի առաջին դեպքից 67 օր է անցել, ընդամենը 11 օրում վարակակիրների թիվը հասել է 200,000-ի և 4 օրում՝ 300,000-ի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում