Նախագահի նստավայրի մոտ այս պահին տասնյակների հասնող ՀՀ քաղաքացիները սատարում են ՀՀ նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանին` Րաֆֆի` նախագահ և այլ վանկարկումներով: Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հանդիպել նոր վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին և ելք որոնել ստեղծված իրավիճակը հարթելու համար: Նախագահի նստավայրի մոտ հավաքված մարդիկ դեմ են Սերժ Սարգսյանին վերըստին նախագահի պաշտոնում տեսնելու մտքին:
Հանրահավաքին մասնակցում են նաև Գյումրիից, Կապանից և այլ քաղաքներից: Մարդիկ սպասում են նախագահի նստավայր մտած Րաֆֆի Հովհաննիսյանին:
Շատերն էլ բղավում են` Րաֆֆի, դուրս չգաս նախագահի նստավայրից:
Ըստ president.am-ի` նախագահն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Լուսանկարը` civilnet.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net