Կառավարությունում տեղի ունեցավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը։
Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը աշխատելու է բնականոն ռեժիմով և իր գործառույթներն իրականացնելու է ամբողջ ծավալով։
«Մենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք մի փոքր գերակատարումով։ Դա նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով կամ գրեթե 45 մլրդ դրամ աճ կլինի: Բայց սա, ըստ էության, տարեսկզբից կամ նույնիսկ 2019 թվականից իներցիոն թափի արդյունքներն են: Եվ մարտի սկզբից արդեն համաշխարհային համաճարակային իրավիճակում տնտեսության խնդիրներն իրենց հետևանքներն ունեն: Հետևաբար, այն աճի տեմպը, որ մենք ունեինք տարեսկզբից, կարելի է ասել, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած արդեն դանդաղում է»,- նշեց Դավիթ Անանյանը։
Նա ևս մեկ անգամ հորդորեց հարկ վճարողներին վերջին ստեղծված գործընկերային հարաբերությունները պահպանել:
Մանրամասները՝ տեսանյութում