Կլինեն բժշկական կենտրոններ, որոնք կսպասարկեն միայն վարակվածներին․ Արսեն Թորոսյան

Կառավարությունում տեղի ունենում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսով վարակման 122 հաստատված դեպք․

«Բոլորի վիճակը բավարար է և վարակվածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ 38-ից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 հոգի։ 60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը այս բարձրերի մեջ չի մտնում: Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նաև սպասում ենք, որ արտադրամասից կորոնավիրուսով ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է»,-նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ կլինեն հատուկ  հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիորւսով վարակվածներին․

«Չեմ նշի այս պահին այն ԲԿ-ների անունները, որոնք կսպասարկեն միայն վարակվածներին, քանի որ ցանկը դեռ հստակեցված չէ։ Նշեմ, որ դա վերաբերվում է նաև մարզերին, այսինքն մարզային հիվանդանոցներում վարակվածներ չեն բուժվելու։Նրանք բուժում կստանան հատուկ առանձնացված ԲԿ-ներում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել