Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ս. Բաղդասարյանի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել ատրճանակ, նռնակներ, մարտական պայթուցիչներ, բացի այդ կատարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառություն:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net