Վրաստանում կարգելվի շրջաններից երթևեկող երթուղային տաքսիների երթևեկությունը

Երթուղային տաքսիների երթևկության արգելքի մասին կառավարության որոշումը վերաբերվում է ինչպես Թբիլիսիին, այնպես էլ շրջանների և քաղաքների միջև երթևեկող երթուղային տաքսիներին: Այս մասին ասվում Վրաստանի կառավարության հայտարարությունում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ հայտարարության վարչապետ Գիորգի Գախարիան նահանգապետներին կոչ է արել առավելագույնը արդյունավետ իրականացնել նշված որոշումը այնպես, ինչպես միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները:

Հիշեցնենք, Վրաստանի վարչապետի հրամանով մարտի 18-ից երկրում արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել