Ի՞նչ չի կարելի ունենալ պայուսակում օդանավ նստելիս (լուսանկարներ)

Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողությունն ապահովվում է միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավիանձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելիգոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների զննման միջոցով:
Զննումն իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառումից և գրանցումից, մաքսային ու սահմանային ստուգումներից հետո:

 

Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի,ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննման կազմակերպման և դրա իրականացման համար պատասխանատու են օդանավակայաններիգործադիր մարմինները: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացմանաշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայիգլխավոր վարչությունը:

 

«Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացվում է միայն ուղևորի ներկայությամբ: Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը կամ բեռը բացելումիջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության պետի որոշմամբ, երկու ընթերակաների ներկայությամբ և կազմվում էարձանագրություն»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Այս առումով, սակայն, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ իրերը, որոնք հիմնականում չի թույլատրվուն օդանավ վերցնել:

 

Եթե ոչ Հայաստանի, ապա գոնե մեկ այլ երկրի օդանավակայանում հանդիպած կլինեք այնպիսի իրավիճակի, երբ Ձեզ թույլ չեն տա օդանավ տանել հանքային ջու, սեղանի դանակ կամ եղունգների կլիպեր:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել