Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն կիրակի: «Հայաստանի խնդրանքով, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է Վահագն Հարությունյանը: Շուտով կորոշվի նրան հայրենիք արտահանձման հարցը», – ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Այս պահի դրությամբ Հարությունյանը փոխանցվել է Տվերի տարածքային դատախազություն` նրան Հայաստանին արտահանձնելու նպատակով:
Իրավաբան․net-ին գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։
Հիշեցնենք, որ բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Վ. Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը