30 փամփուշտ կրակել է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ռ. Թադևոսյանի մեղադրանքի:

Ռաֆայել Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 13-ին գնացել է Վարդենիս քաղաքի Լյուքս սրճարան, որտեղ վիճաբանել է սրճարանը օգտագործող Կ. Գրգորյանի հետ և մատուցումից դժգոհ հոռացել է:

Հաջորդ օրը Ռ. Թադևոսյանը ճանապարհին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթով շուրջ 30 փամփուշտ կրակել է Կ.Գրիգորյանի վրա, որին մոտ կանգնած են եղել այլ անձին, սակայն, հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:

Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Դատական նիստ է նշանակված 21 փետրվարի 2013թ.:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել