«Արսենալ» և «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբները կարանտինում են՝ կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտնում է Sky News- ը: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարակը հայտնաբերվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արթետայի և «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի մոտ:
«Չելսիի» հայտարարության մեջ ասվում է, որ մարտի 9-ի առավոտյան Հադսոն-Օդոյի մոտ կորոնավիրուսի ախտանիշեր են հայտնաբերվել, որոնք «Թույլ գրիպի նման էին»։
Մարտի 12-ին «Արսենալը» հայտարարեց, որ ակումբի ղեկավարությունը խնդրել է խաղացողներին և Արտետայի հետ կապ ունեցող անձանց մեկուսանալ: Փակվել է նաև Լոնդոնի ուսումնական կենտրոնը: Մարտի 14-ին ակումբը պետք է խաղար Բրայթոնի հետ, բայց հանդիպումը հետաձգվել է:
Կորոնավիրուսի հետ կապված՝ Անգլիայի Պրեմիեր լիգան մարտի 13-ին հրավիրել է արտակարգ հանդիպում: