Ռուսաստանում՝ վերջին 24 ժամում, արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. 6-ը՝ Մոսկվայում, 2-ը՝տարածաշրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բոլոր հիվանդները ռուսներ են, նրանցից մեկը երեխա է, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:

Դրանից առաջ Ռուսաստանում գրանցվել է 20 դեպք, 2-ը Չինաստանի քաղաքացի է եղել, 17-ը՝ ռուս, 1-ը՝ իտալացի:
Նշենք, որ Մոսկվայում ավելի քան հինգ հազար մարդու մասնակցությամբ միջոցառումները ժամանակավորապես արգելվել են՝ վիրուսի պատճառով։

Օդային երթևեկությունը Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ սահմանափակվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել