Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արտակ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ X զորամասի զինծառայյող, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` իր կողմից բացատրություն տալուց հրաժարվելու պատճառով բռնություն է գործադրել իր նկատմամբ ավագ լեյտենանտ Սմբատ Ա.-ի նկատմամբ, հակագազով հարվածել վերջինիս գլխին`պատճառելով առողջությանը թեթև վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net