35-ամյա տղամարդը կոտրել է մեքենաների ապակիները և գողացել գազաբալոնները

 

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Յոթ դեպքն էլ կատարվել էր Արարատ քաղաքում։ Գողությունների, այսպես ասած՝ ձեռագիրը նույնն էր. , բացել դռներն ու գողացել գազաբալոններ, որոշ դեպքերում՝ նաև մարտկոց, սրահից՝ իրեր։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Արարատի բաժնի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն ակտիվացրին համատեղ գիշերային շրջագայությունները։ Հետևողական միջոցառումների արդյունքում նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բոլոր դեպքերով գործել է նույն անձը, ապա պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Սևանի բնակիչ, 35-ամյա տղամարդուն Արարատի քրեական հետախույզները հայտնաբերեցին մայրաքաղաքում ու կասկածանքով բերման ենթարկեցին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց մեքենաներից մեկի մարտկոցն ու մի այլ մեքենայի վիդեոռեգիստրատորը։ Միջոցառումները շարունակվում են գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել