28-ամյա երիտասարդը դեղատանը դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է կատարել

 

Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան փողոցի դեղատներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, հարցուփորձ արել` որ հաբն ինչ արժե, և երբ դեղատան աշխատողը մոտեցել էր, սպառնացել էր դանակով, հափշտակել դրամարկղի փողն ու փախել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր:

Իրավապահներն ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ: Ըստ նրա` հանցագործը միջահասակ էր, 25-ից 30 տարեկան: Դեմքը տեսնել չէր հաջողվել:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Եվ դեպքից մեկ օր անց կասկածյալը հայտնաբերվեց:

Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Իսակովի պողոտայի 28-ամյա մի բնակիչ:

Մարտի 9-ին Ֆուչիկի փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել