Մեծ Բրիտանյայի առողջապահության և ազգային նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Մեծ Բրիտանյայի առողջապահության և ազգային նախարար Նադին Դորիեսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Հիվանդության հայտնաբերումից հետո նա հաշվի է առել բոլոր կանխարգելիչ միջոցները և այժմ մեկուսացված է իր տանը։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Բոլոր այն հանրային ծառայողները, նախարարները, ներառյալ առողջապահության քարտուղարը, որոնք շփում են ունեցել Նադին Դորիեսի հետ պատրաստվում են թեսթ հանձնել։

Մինչ օրս Մեծ Բրիտանիայում վիրուսից մահացել է 6 անձ, ընդհանւոր առմամաբ գրանցվել է վիրուսի 382 դեպք։ Վերջին մահացածը 80-ամյա քաղաքացի է եղել, ում մոտ առողջական վիճակը վատ է եղել։

Կառավարությունը կհայտարարի իր առաջին բյուջետային միջոցների մասին Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ պայմանավորված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել