ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Երևանի 5/21 տեղամասում տիրող իրավիճակի վերաբերյալ համացանցում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ավելին` ոստիկանության ծառայողները ողջ ընթացքում գտնվել են տեղամասին հարող տարածքում և իրականացրել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, իսկ ընտրությունների բնականոն ընթացքը որևէ գործողություններով, այդ թվում` մարդկանց կուտակումներով, չի խոչընդոտվել:
Աղբյուր՝ Իրավաբան.net