«Մեռելները կրկին քվեարկում են» հրապարակումը իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ոստիկանություն

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված «Մեռելները կրկին քվեարկում են» և «Քաղաքացին հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է ևս երկու անձ» հրապարակումների համաձայն՝ Երևան քաղաքի Զաքյան 4 շենք. բն. 25 հասցեի սեփականատեր Անահիտ Արտաշեսի Ներսեսյանը տարակուսանք է հայտնել, որ նշված հասցեում ապօրինի հաշվառվել է իրեն անծանոթ Մարինա Յուրիի Հայրապետյանը, ում տվյալները առկա չեն եղել նախկին համապետական ընտրությունների ցուցակներում:

Տարածված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:

Մարինա Յուրիի Հայրապետյանը հանդիսանում է Երևան քաղաքի Զաքյան 4 բն. 25 հասցեի նախկին սեփականատերը, ով նշված հասցեում հաշվառվել է դեռևս 1996 թ.-ին: Հետևաբար` Ա. Ներսիսյանի հայտարարությունը, թե Մ. Հայրապետյանի տվյալները չեն եղել նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, չի համապատասխանում իրականությանը: 

18.02.2013 թ.-ին նոր միայն Ա. Ներսիսյանը ներկայացրել է համապատասխան դիմում` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի հաշվառումից նախկին բնակչին հաշվառումից հանելու վերաբերյալ: Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել