Բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման համար վարկեր կհատկացվեն հետևյալ դեպքերում:
Այսպես.
Բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով հողատարածք տրամադրելու պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն բռնադատվածները՝
ա) ովքեր անօթևան են, կամ բնակարանում հաշվառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 5 ու 5-ից պակաս քառ. մետր, և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները), սկսած 1994 թվականի հունիսի 14-ից, չեն օտարել բնակելի տուն (բնակարան), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները: Ընդ որում, բնակելի մակերեսով ապահովվածությունը հաշվարկվում է առանց բնակարանում հաշվառված բռնադատվածի ընտանիքի անդամ չհանդիսացող այն անձանց, ովքեր հաշվառվել են 1994 թվականի հունիսի 14-ից հետո, ինչպես նաև՝ առանց ընտանիքի այն անդամների, ովքեր սեփականության կամ այլ իրավունքով ունեն ուրիշ բնակելի տարածություն.
բ) ովքեր բնակվում են քանդման ենթակա վթարային բնակելի շենքերում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net