Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գ. Բաղդասարյանի:
Գ. Բաղդասրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի կանոնները, վրաերթի է ենթարկել 04436 զ/մ ժամկետային զինծառայող Օ. Տեխովին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net