Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի փուլում ՀՀ օրենսդրությունը հնարավոր է համարում նաև անձի անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով:
«Անձի անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով հնարավոր է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում.
1. անհատական ծանուցումը էլեկտրոնային փոստի միջոցով պետք է նախատեսված լինի օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով,
2. էլեկտրոնային փոստը անձին պետք է տրամադրված լինի անձնագրի կամ նույնականացման քարտի հետ միաժամանակ սահմանված կարգով տրված եղանակով,
3. նշված էլեկտրոնային փոստը պետք է հանդիսանա անձի պաշտոնական էլեկտրոնային փոստը» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետի պնդմամբ ` պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով անձը կհամարվի պատշաճ ծանուցված միայն այն դեպքում, երբ առկա լինի ոչ միայն էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելը հավաստող ապացույց, այլ նաև այն կարդալու վերաբերյալ էլեկտրոնային հավաստում:
Աղբյուրը` Իրավաբան.net