Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա.Դիլանյանի:
Նշենք, որ գործն ստացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ընդդատության կարգով:
Ա. Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր մորաքույր Ս. Գրիգորյանի հետ համատեղ բնակվելով, , 03.06.2011թ. մորաքրոջը պատկանող Երևան քաղաքի Տ. Մեծի 36գ շենքի 21 բնակարանում, ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով, սպանելու դիտավորությամբ, բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:
Մեղադրյալի նկատմաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատական նիստը մեկ անգամ հետաձգվել է դատավոր Գ.Պողոսյանի հարազատի մահվան կապակցությամբ:
Այժմ դատական նիստը նշանակված է 11 մարտի 2013թ.:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net