Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, առաջարկելով դադարեցնել Երևան-Միլան չվերթները:

«Այնպես ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ, և եթե Կորոնավիրուս հայտնաբերվի այդ մարդկանից որևէ մեկի մոտ, այն ժամանակ նոր իրենց հետ շփվողներին էլ կմեկուսացնեն։ Դրա փոխարեն Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն: Համաճարակի քաղաքներից կամ երկրներից եկած մարդկանց պետք է 14 օրյա կարանտինային պայմաններում պահել: Մի շաբաթ առաջ ասածը չլսելու հետևանքով հիմա վարակված անձի հետ շփվածներին ենք փնտրելու ու մեկուսացնելու, երբ կարելի էր ուղղակի Իրանից ժամանած ուղևորների համար կարանտին սահմանել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել