Կորոնավիրուսի 2-րդ դեպքը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրոսով 2-րդ մարդն է վարակվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա մոտ նախանշաններ են նկատվել վերադառնալուց մեկ օր անց, քաղաքացին անձամբ է դիմել ինֆեկցիոն կլինիկա՝ հետազոտության: Այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում՝ քաղաքացու հետ կոնտակտի մեջ եղած մնացած անձանց ուղղությամբ: Մասնագետների խոսքով՝ հիվանդի վիճակն այս պահին բավարար է:

Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել