Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքից հետո երկրի կառավարության որոշմամբ՝ 2 շաբաթով փակվել է Ադրբեջանի հետ սահմանը:

Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակված տղամարդը մոտ 50 տարեկան է: Նա վերջին 1 շաբաթվա ընթացքում ընկերոջ հետ միասին անձնական գործով ճամփորդում էր Իրանում և Վրաստան էր վերադարձել Ադրբեջանի տարածքով: Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով արգելել են Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Առողջապահության նախարարի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին նույնպես արգելել են այցելել Իրան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել