Իրացրել են կեղծ դրամներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մ. Հարությունյանի և Ա. Սահակյանի:

Մանիշակ Հարությունյանն ու Արմինե Սահակյանը մեղադրվում են այն բանի համար, որ դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Սիսիանի վարչական տարածքի Զանգեր կոչվող հատվածում վաճառող Արարատ Բաղդասարյանից որպես տարադրամ պարբերաբար իրացրել են 1000 ՌԴ ռուբլու նմուշի հուշանվեր հանդիսացող 5 թղթադրամներ:

Մեղադրյալների նկատմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել