Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սուսաննա Մարտիրոսյանի:
Սուսաննա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հ.Մուրադյանին ստիպել է Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ չորս ամիս դրել և պահել է պոռնկության շահագործման մեջ եև ստացել մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7.500 ԱՄՆ դոլլար գումարները:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net