Համաներումը (լատիներեն amnestia՝ ներում, մոռացություն) օրենսդիր մարմնի կողմից ընդունված նորմատիվ ակտ է, որով հանցանք կատարած անձն կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
Ներման ակտով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
Ի տարբերություն համաներման՝ ներումը նորմատիվ բնույթ չունի:
Համաներման և ներման տարբերությունը կայանում է նաև նրանում, որ ներման ակտն անձին պատժից ազատելու իրավական հիմք է, մինչդեռ համաներումը կիրառելու համար անհրաժեշտ են համապատասխան մարմինների ակտեր:
Բացի այդ, ներումը միանվագ բնույթ ունի, մինչդեռ համաներումը կիրառվում է բավականաչափ երկար ժամանակահատվածի ընթացքում:
Աղբյուր՝ Իրավաբան.net