Կարողացա՞վ ուղևորը հետ վերցնել տաքսիում մոռացած իր ոսկեղենը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առվնում նախկինում դատվածություն չունեցող Հրաչյա Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 31-ին գաղտնի հափշտակել է Արշակ Մ.-ի կողմից իր տաքսի-մեքենայում մոռացված մեկ հատ տուփով ոսկյա մատանի, մեկ հատ ոսկյա թևնոց և մեկ հատ շղթա` իր երկու կախազարդերով` պատճառելով Արշակ Մ.-ին խոշոր չափերի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել