Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Լիանուշ Հ.-ի և Գ. Բաղդասարյանի:
Լիանուշ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով Արտաշատ շտապօգնության կայանում որպես բուժքույր- հեռախոսավար` 2012թ նոյեմբերի 15-ին գտնվելով աշխատավայրում 08.11.2012թ իր հերթապահության ժամանակ Գ.Բաղդասարյանի հեռախոսազանգին ոչ պատշատ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում նրա հասցեին ասել է վիրավորական արտահայտություններ, ոտքով և ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ.Բաղդասարյանին` պատճառելով վերջինիս միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Գ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Արտաշատ ԲԿ շտապօգնության կայանում որպես հավաքարար, 08.11.2012թ բուժքույր-հեռախոսավար Լիանուշ .Հ.-ին հերթապահության ժամանակ իր հեռախոսազարգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ կատարելով բռնի գործողություններ դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է Լիանուշ.Հ.-ին և պատճառել ֆիզիկական ցավ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net