Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արսեն Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Գրեգ Արֆ ՍՊԸ-ում, որպես բետոնավար 2012թ. մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում` գործով չպարզված օրը, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել տնօրեն Գ.Գրիգորյանի աշխատասենյակ, այնտեղ գտնվող խալաթի գրպանից վերցնելով չհրկիզվող պահարանի բանալին` բացել է պահարանը և գաղտնի հափշտակել խոշոր չափի` 2000 ԱՄՆ դոլար ու 800000 դրամ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net