Աբովյան քաղաքի բնակիչներ Շահեն Հարությունյանին և Լիլիթ Մարգարյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու կամ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Համաձայն այդ մեղադրանքի` Շահեն Հարությունյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, համապատասխան համաձայնագրի հիման վրա իր կողմից օգտագործվող՝ Աբովյան քաղաքում գտնվող «Աբովյան-բար» հյուրանոցային համալիրը 2010թ. ապրիլից մինչև 2012թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհի Լիլիթ Մարգարյանի օժանդակությամբ պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Լիլիթ Սարգարյանի հետ պայմանավորվածության համաձայն` հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար նրա միջոցով տրամադրել է մարմնավաճառներ Հեղինեին, Լիանային, Համեստին, Նարինեին, Հերմինեին, Ամալյային, Գայանեին, Հայկանուշին և այլոց, որոնցից յուրաքանչյուր անգամ առանձնասենյակ տրամադրելու դիմաց գանձված 6.000-ական ՀՀ դրամից 1.000-ական ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ, վճարել է Լիիթ Մարգարյանին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:
Լիլիթ Մարգարյանը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Աբովյան-բար» հյուրանոցում աշխատելով որպես մատուցողուհի, Շահեն Հարությունյանի հետ պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր անգամ հաճախորդներին առանձնասենյակ տրամադրելու դիմաց գանձվելիք 6.000-ական ՀՀ դրամից 1.000-ական ՀՀ դրամ վաստակելու ակնկալիքով, այդ առումով հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերուրյուն ունենալու համար պարբերաբար հյուրանոց Է կանչել մարմնավաճառներ` Հեղինեին, Լիանային, Համեստին, Նարինեին, Հերմինեին, Ամալյային, Գայանեին, Հայկանուշին և այլոց, որոնց առանձնասենյակներ տրամադրելով, դրա դիմաց հաճախորդներից գումարները ստանալով Շահեն Հարությունյանին փոխանցելով օժանդակել է վերջինիս` նշված հաստատությանը երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելու համար պահելուն, ղեկավարելուն և օգտագործելուն:
Անհատ ձեռնարկատիրոջ և մատուցողուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net