Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հովսեփ Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պիտանի ճանաչվելով ժամկետային զինվորական ծառայության համար, խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից: Բացի այդ, 29.06.2012 թ. տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք է գործել Երևանի Արցախի փողոցի 63/3 հասցեում գտնվող Օլիմպ Սանտ ՍՊԸ-ի տնօրենի աշխատասենյակ, որտեղ գտնվող չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է 190000 ԱՄՆ դոլար:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net