Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Նաիրի Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ X զմ-ի զինծառայող, կոչումով լեյտենանտ` պահակի պարտականությունները չիմանալու կապակցությամբ ծեծի է ենթարկել շարքային Հովհաննես Մ.-ին, բացի այդ մարտական հերթապահության ժամանակ հանդիսանալով հենակետի պատասխանատու` մարտական դիրքում քնելու համար ծեծի է ենթարկել շարքայիններ Հովհաննես Մ.-ին և Կարապետ Ա.-ին` պատճառելով նրանց ֆիզիկական ցավ, որի հետևանքով Հովհաննես Մ.-ն թողել է մարտական դիրքը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net