Մի ռուսական անեկդոտի համաձայն` Փարիզում գտնվող ռուս զբոսաշրջիկը ներխուժում է ոստիկանության բաժին և ոստիկանին հայտնում է, որ մոտակա կամրջի տակ մի կին և տղամարդ սիրով են զբաղվում: Ի պատասխան` ոստիկանը հայտնում է, որ Ֆրանսիան ազատ երկիր է և չի զրկում մարդկանց նաև հանրային վայրերում իրենց կրքերն արտահայտելու հնարավորությունից:
Դրան զբոսաշրջիկը պատասխանում է, որ սիրով զբաղվելուն դեմ չէ, սակայն ոչ դիակի հետ: Լսելով դա` ոստիկանը դուրս է վազում բաժնից և 5 րոպե անց վերադառնալուց հետո հանգստացնում է զբոսաշրջիկին, որ սիրով զբաղվում են ոչ թե դիակի, այլ անգլուհու հետ:
Սակայն Ֆրանսիացի ժանդարմի տպավորություններն անգլիացիների մասին արմատապես կփոխվեին, եթե նա 2013թ. հունվարի 26-ին Բրիտանական ավիաուղիների ինքնաթիռով Լոնդոնից մեկներ Վաշինգթոն: Վեստի.ռու կայքը, Սան թերթին վկայակոչելով, նշում է, որ այդ չվերթի ընթացքում բորտուղեկցորդները կազմակերպել էին իսկական քեֆ-ուրախություն: Զայրացած ուղևորներն արդեն իրենց բողոքն են ներկայացրել ավիաընկերությանը:
Պարզվում է, որ հարբած կին և տղամարդ բորտուղեկցորդները սկզբից խմել են շամպայն և կարմիր գինի, իսկ հետո միմյանց հետ անցել են սիրախաղերի:
Այդ ամենը տեղի էր ունենում բիզնես դասի ուղևորների աչքի առաջ:
Բրիտանական ավիաուղիների ղեկավարությունն արդեն սկսել է միջադեպի ներքին հետաքննությունը և պարզել, որ այդ աշխատակիցները չեն գտնվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, քանի որ մեկնում էին Վաշինգթոն այնտեղից մեկնող օդանավերում աշխատելու համար:
Արդյունքում, ուղևորները ավիաթռիչքի համար վճարելով 7.500 ֆունտ սթերլինգ (11.850 դոլար) չեն կարողացել ինքնաթիռում հանգստանալ, քանի որ բացի նշված արարքներից, կենսուրախ բորտուղեկցորդներն ընթարվել են նաև տվյալ չվերթը սպասարկող անձնակազմի հետ:
Սան թերթը նշում է, որ սա Բրիտանական ավիաուղիների աշխատակիցների հետ կապված միակ տհաճ դեպքը չէ: 2013թ. փետրվարի 3-ին տեղեկություններ են տարածվել օդաչուի մասին, որը նույնպես չգտնվելով ծառայության մեջ` սիրահետում էր մի ուղևորուհու: Այդ կինը թռնում էր առաջին դասով իր ամուսնու հետ և անսպասելիորեն իրեն է մոտեցել հարբած օդաչուն և անթույլատրելի արտահայտություններով հայտնել է կնոջն իր ցանկությունների մասին:
Բանից պարզվում է, որ այդ խուլիգան օդաչուն մի քանի ամսով արդեն հեռացվել է օդաչուի աշխատանքից, երբ անցած ամառ հարվածել է բորտուղեկցորդի դեմքին: Սակայն իրեն շանս էր տրվել շարունակել օդանավ վարել և նա մեկնում էր Տոկիո` այնտեղից թռնող օդանավը վարելու համար, սակայն, թերթի կարծիքով, նշված նոր միջադեպից հետո նա այլևս դժվար շարունակի կրել Բրիտանական ավիաուղիների համազգեստը: Նշենք, որ այդ ավիաընկերությունում օդաչուները տարեկան ստանում են 100.000 ֆունտ սթերլինգ (մոտ 160.000 դոլար) աշխատավարձ:
Աղբյուրը` Իրավաբան.net