Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին:
Պատիժը հետագայում կրելու խրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատելիս դատարանն իրավունք ունի նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կամ նրան խնամակալության համար հանձնել առողջապահության մարմիններին կամ ազգականներին:
Ծանր հիվանդությամբ հիվանդացած անձանց պատիժը հետագայում կրելուց ազատելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:
Հիվանդության պատճառով պատիժը հետագայում կրելուց դատապարտյալին ազատելով` դատարանն իրավունք ունի նրան ազատել ոչ միայն հիմնական, այլ նաև լրացուցիչ պատժից:
Աղբյուր՝ Իրավաբան.net