Քննարկենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հետևյալ նորմը.
«Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ շքանշանների և մեդալների շերտաձողիկներ կրելը դրա իրավունք չունեցող անձի կողմից, ինչպես նաև ապօրինաբար ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պահելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում 50-300 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների կրծքանշան կրելը` դրա իրավունքը չունեցող անձի կողմից այդ պարգևները կամ դրանց կրծքանշաններն ապօրինաբար պահելը, ինչպես նաև դրանք գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ հատուցմամբ տալը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` մինչև 150 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների հետ արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև 300 դրամի չափով»:
Վերոնշյալ նորմերում հատկապես ուշադրության է արժանի տուգանքի չափը: Ի դեպ, այս հոդվածը վերջին անգամ խմբագրվել (փոփոխվել) է 1993թ. և 1996թ.:
Ինչպես տեսանք, պետական շքանշանների և մեդալների ապօրինի օգտագործման կամ շրջանառության ոլորտը վաղուց անուշադրության է մատնված օրենսդրի և իրավակիրառողների կողմից:
Աղբյուրը` Իրավաբան.net