Աշոտ Չ-ն հայց է ներկայացրել դատարան և հայտնել, որ 1991թ. մահացել է իր հայրը` Հովհաննես Չ-ն, ով հուղարկավորվել է Արին Բերդ գերեզմանատանը։
2010թ., երբ հայցվորն այցելել է գերեզմանատուն, տեսել է, որ գերեզմանատեղը հատկացված է եղել այլ հանգուցյալի, գերեզմանը կառուցապատված է, այլ անձի տվյալներով տեղադրված է տապանաքար և հուշաքար։
Դատարանը պարտավորեցնել է օրենքի խախտմամբ հուղարկավորված անձի դին վերահուղարկավորել Երևան քաղաքի Արին Բերդ գերեզմանատան այլ հատվածում` վերականգնելով Աշոտ Չ-ի խախտված իրավունքը։
Աղբյուրը` Իրավաբան.net