Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմը մտադիր է այս շաբաթ նոր օրենք ներդնել, ինչը հիմք կհանդիսանա` փոփոխություններ կատարելու ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուր երեխային երկրի քաղաքացիություն ստանալու իրավունքի հարցում։
Այս մասին հայտնում է Meduza.io-ն՝ վկայակոչելով Axios-ին:
ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցները իրավունք կունենան չտրամադրել օտարերկրացիներին կարճաժամկետ զբոսաշրջային և գործարար վիզաներ ստանալու (B կարգի) ձեռքբերման իրավունք, եթե նրանք գնում են ԱՄՆ՝ ավտոմատ կերպով քաղաքացիություն ձեռք բերելու համար:
Թե ինչպես կկիրառվի այս կանոնը, առայժմ անհայտ է: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ վիզաներ տրամադրող ամերիկյան հյուպատոսարանների աշխատողները «հիանալի» հասկանում են, թե ովքեր են ստում՝ փաստաթղթեր ներկայացնելիս:
Սա ԱՄՆ իշխանությունների առաջին քայլն է՝ ուղղված հողային օրենսդրության վերացմանը, որին դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նմանատիպ կանոն ապագայում կարող է տարածվել նաև մաքսային և սահմանային ծառայությունների վրա:
Associated Press-ի հաղորդմամբ «Մայրության տուրիզմը» ԱՄՆ-ում տարածված է Ռուսաստանի, Չինաստանի և Նիգերիայի բնակիչների շրջանում: Ամեն տարի ԱՄՆ-ում ծնվում է ավելի քան 30 հազար երեխա, որոնց մայրերն այդտեղ են եկել ծննդաբերությունից առաջ և հեռացել դրանից հետո: