Հաճախ կհանդիպենք դեղերի վրա գրված՝ դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն, մինչդեռ այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունը սպառողին համոզում է, որ`դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն արդյո՞ք թույլատրվում է օրենքով:
Նախևառաջ դեղերի մասին տեղեկատվության նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչությանը դեղերի կեղծումից և ապօրինի օգտագործումից պաշտպանելն է, ուստի դեղերի շրջանառությամբ զբաղվող մասնագետների համար դեղերի մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել մենագրությունների, տեղեկատուների, գիտական հոդվածների, այլ հրատարակությունների, գիտաժողովների և նման այլ միջոցառումների ժամանակ ներկայացված զեկուցումների, ինչպես նաև դեղեր դուրս գրելու իրավունք ունեցող բժիշկների համար նախատեսված հրահանգների ձևով:
Նշենք, որ արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդը ՝ լինի այն ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերով, հանդեսներով, թե ցուցանակներով, ազդագրերով, լուսային և գովազդային այլ ձևերով:
Արգելվում է նաև դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`
– դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,
– դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,
– այլ դեղերից առավել արդյունավետ է,
– դրա օգտագործումն զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,
– կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:
Աղբյուր՝ Իրավաբան.net