Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գրիգոր Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ.դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4-րդ շենքի թիվ 18 բնակարանում, գործով չպարզված հանգամանքներում, իր կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակահերթ է արձակել եղբոր`Գագիկ Մ.-ի ուղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net